

ՄերՄասին
Nelly Mone էթիկայի բարձրագույն դպրոցը հանդիսանում է կարևորագույն ուսումնական հաստատություններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, որը զբաղվում է երեխաների, դեռահասների և մեծահասակների կրթությամբ՝ էթիկայի և էսթետիկայի ոլորտում։
Դպրոցը հիմնադրվել է 2020թ-ին, դպրոցի հիմնադիր տնօրենն է՝ էթիկայի էքսպերտ Նելլի Մոնեն։ Իր գործունեության ընթացքում դպրոցը ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ և այսօր դպրոցում ուսուցանվում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաների, դեռահասների և մեծահասակների։
Դասընթացների ընթացքում, բացի տեսական դասերից հնարավորություն է ընձեռնվում մասնակցել դպրոցի կողմից կազմակերպված փակ master-class-երի, որոնք նպաստում են այսպես կոչված բարձրաշխարհիկ խավի ձևավորմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Դպրոցի կարևորագույն նպատակն է սերմանել վարվելակերպի կանոնների նորմերը երեխաների և մեծահասակների շրջանում՝ նպաստելով կրթված և կայացած հասարակության ձևավորմանը։

ԱյսԴպրոցը ձեզ
համար է, եթե
- Դուք ձգտում եք դառնալ էլեգանտ կին, բայց չգիտեք որտեղից սկսել
- Դուք այցելում եք աշխարհիկ միջոցառումների, բայց չգիտեք բոլոր նրբությունները
- Դուք ցանկանում եք բարձրացնել ձեր որակավորումը բիզնես էթիկետի ոլորտում
- Դուք ցանկանում եք փոխել ձեր ոճը, քայլվածքը և կեցվածքը
- Դուք ցանկանում եք, որ ձեր երեխան տիրապետի վարվելակերպի բոլոր նրբություններին
- Դուք երազում եք, որ ձեր երեխան կարողանա գեղեցիկ օգտվել սեղանից
- Ձեզ կամ ձեր երեխային անհրաժեշտ է խոսքի զարգացման դասընթացներ
- Դուք ունեք կազմակերպություն և ցանկանում եք աշխատակիցների որակավորում էթիկետի ոլորտում

MasterClass


<<Master class>> մեծահասակների համար
Բիզնես էթիկետ
Սեղանի շուրջ վարվելակերպի կանոններ
Ժեստային շփում
Աշխարհիկ վարվելակերպ և աշխարհիկ զրույց
Էլեգանտության սահմանները


<<Master class>> երեխաների համար
Սեղանի շուրջ վարվելակերպի կանոններ
Թատրոնի էթիկետ
Պիկնիկ բնության գրկում
Բնանկարչություն

<<Master class>> կորպորատիվ
Բիզնես էթիկետ
Միջոցառումների կազմակերպում
Ռեստորանային էթիկետ
Պրոտոկոլ միջոցառումներ
Նորաձևությունը անցողիկ է,
իսկ ոճը՝ մնայուն






ՄերԱռօրյան

Կապ մեզ հետ
Չգտա՞ք այն, ինչ փնտրում էիք։ Պարզապես կապ հաստատեք մեզ հետ